Կարևոր իրադարձություններ

Արամ Առաջին Կաթողիկոսը Անկախության տոնի առիթով շնորհավորել է հայ ժողովրդին

21 Սեպտեմբեր, 2018 13:01
Արամ Առաջին Կաթողիկոսը Անկախության տոնի առիթով շնորհավորել է հայ ժողովրդին

ՀայաստանիՀայաստանիանկախության 27-րդտարեդարձիառթիվՄեծիՏաննԿիլիկիոԱրամԱռաջինԿաթողիկոսըհադեսէեկելհայժողովրդինուղղվածշնորհավորականուղերձով, որում ասվում է. որանկախհայրենիքը, բնականաբար, ունեցելէթերություններևհաջողություններ, սակայնայնշարունակելէհայրենաշինությանաշխատանքըշնորհիվմերժողովուրդիգործունմասնակցության։

«
Հայրենիքհզորացնելըուծաղկեցնելըսովորականգործչէուչիկարողլինել, այլառաքելությունէգերազանցորեն»,- ընդգծելէՀայրապետը՝ավելացնելով, որներկայիսՀայաստանըդեմհանդիմանէկանգնածնորմարտահրավերների, որոնցդիմագրավումըպահանջումէհայժողովուրդիբոլորզավակներիգիտակիցմասնակցությունը։

Նորին Սրբությունը նշել է, որ անկախության օրը ցնծության օր է. միաժամանակ հրավեր է բոլորին՝ իրապաշտ ոգով ու քննական հայացքով ինքնաքննություն, որպեսզի նպատակասլաց կերպով կարողանանք կերտել հայրենիքի ապագան։

Խոսելով Հայաստանի ներկա  կացության մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայրենիքը գտնվում է տագնապներով լի խաչմերուկի դիմաց, որի համար ազգի ներքին միասնակամությունը հրամայական անհրաժեշտություն է։

Նորին Սրբությունը  կոչով դիմել է՝ հեռու մնալ ներքին բևեռացումներից ու լարվածություն առաջացնող մոտեցումներից և արտահայտություններից  թէ Հայաստանում, թե Սփյուռքում. «Պետք է համախմբվենք մեր հայրենիքի շուրջ. մեր միակամությունն աղբյուր է հզորության ու երաշխիք մեր հայրենիքի ու ժողովրդի հաջողության»։

Անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Հայրապետը թվարկել է այն տագնապները, որոնց դիմակայումը կարիք ունի համահայկական ճիգերի, ինչպես՝ Հայաստանում օրինականության ամրապնդումը, հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավումը, տնտեսական կյանքի ծաղկումը, արտագաղթի կասեցումը, Արցախի անկախության ամրապնդումը և Հայաստանի միջազգային հարաբերությունների առավել ծավալումը։

Վեհափառ Հայրապետը շեշտել է հայոց բանակի առանցքային դերն անկախության պահպանման մէջ. «Մեր նոր օրերի թշնամիների դիմաց գիշեր ու ցերեկ պաշտպանողը մեր արի տղաներն են՝ մեր նոր օրերի հերոսները։ Մենք հայոց բանակի հետ ենք բառին ամբողջական իմաստով»։

Անդրադառնալով հայ ազգի գոյատևման պայքարում հայ եկեղեցու ունեցած դերակատարությանը՝ Արամ Առաջինն ասել է. «Հայ եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի հոգևոր հեղափոխությամբ, Ս. Մեսրոպ Մաշտոցի մշակութային հեղափոխությամբ և Խրիմյան Հայրիկի մարտունակությամբ Հայաստանի անկախության դրոշակիրն է դարձել։ Մեր եկեղեցին մեր պատմության բոլոր ժամանակներում իր արյունն է թափել Հայաստանի անկախության համար, որովհետև մեր եկեղեցին մեր ժողովուրդն է»։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ հայ եկեղեցին միշտ հայրենիքի կողքին է, ջատագովը մեր հայրենիքի անկախության։

 

Լրահոս

Դիտել ավելին