Կարևոր իրադարձություններ

Արտաքին գործերի նախարարը Փաշինյան - Թրամփ կայանալիք հանդիպման մասին

20 Սեպտեմբեր, 2018 13:52
Արտաքին գործերի նախարարը Փաշինյան - Թրամփ կայանալիք հանդիպման մասին

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Փաշինյան – Թրամփ կայանալիք հանդիպման մասին հարցին, ասաց, որ հանդիպման կազմակերպումը ընթացքի մեջ է․«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ, այդ հարցը կհասնի իր հանգուցալուծմանը:  Մոտ ժամանակներս կլսենք երկու երկրների պաշտոնյաների՝ տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք կբերեն այդ հանդիպմանը: Ներկայումս հնարավոր չէ, որ հապճեպ հանդիպում լինի»,-  ասաց Զոհրաբ Մնացականյանը

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին