Կարևոր իրադարձություններ

Անկախության օրը կանցկացվի «սելֆի ժամ»

18 Սեպտեմբեր, 2018 11:49
Անկախության օրը կանցկացվի  «սելֆի ժամ»

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ, կանցկացվի «սելֆի ժամ» միջոցառումը։ Այս մասին այսօր հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը,

«Սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրը  հագեցած է լինելու և ապակենտրոնացված։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կլինեն  համերգներ, բեմականացումներ։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներում կհնչի տարբեր ոճի երաժշտություն՝ ռոք, փոփ, ջազ և այլն»,-  նշել է նախարարը։

Միջոցառումներին  կմասնակցեն  խմբեր մարզերից, լինելու են հյուրեր Արցախից։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին