Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ իրականացնելն ինձ համար չէ. Զոհրաբյան

17 Սեպտեմբեր, 2018 14:25
Քաղաքապետի բոլոր թեկնածուներով  բանավեճ իրականացնելն ինձ համար չէ. Զոհրաբյան

«Հայկ Մարությանի, ՔՊ-ի մասին այլևս չեմ խոսելու, երեկ ամեն ինչ ասել եմ»: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ  քաղաքապետի թեկնածու Նաիրա  Զոհրաբյանը:

«Ձեր բոլոր հարցերը  իզուր են, հարցրեք իմ գործընկերներն»,-նշեց  Զոհրաբյանը` հավելով, որ ինքը այսուհետ խոսելու է միայն իրենց ծրագրերի մասին:

Հայկ Մարությանի առաջարկել է՝ քաղաքապետի բոլոր թեկնածուներով  բանավեճ իրականացնել, Զոհրաբյանն անդրադառնալով այս թեմային՝ նշեց. «Այդ ֆորմատն ինձ  հարմար  չէ»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի  հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանի թուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, ապա Նաիրա  Զոհրաբյանը հիշեցրեց, որ  ԲՀԿ մամլո  խոսնակը պատասխանել է  դրան:

 

Լրահոս

Դիտել ավելին