Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

16 Սեպտեմբեր, 2018 16:10
Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ասաց, որ որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ:

«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց:

«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին լարվա՞ծ է, որովհետև հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սահմանում արդեն 30 տարի է լարված է:

 
Ինչ վերաբերում է Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն, որը սահմանը հատելիս ձերբակալվել էր իրավապահների կողմից, հարցին, թե վարչապետն ինչ տեղեկություններ ունի նրան արտահանձնելու մասին, Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանությանը:


Հիշեցնենք, որ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին