Կարևոր իրադարձություններ

Հակաքարոզչություն է սկսվել «Լույս» դաշինքի դեմ. Մարուքյան

15 Սեպտեմբեր, 2018 23:53
 Հակաքարոզչություն է  սկսվել «Լույս» դաշինքի դեմ. Մարուքյան

 

Էդմոն Մարուքյանը այսօր Դավիթաշենում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ վերջին օրերին հակաքարոզչություն է սկսել «Լույս» դաշինքի դեմ։

«Շատ լավ կազմակերպված հակաքարոզչություն է մեկնարկել «Լույս» դաշինքի դեմ։ Մարդիկ տեսնում են՝ Արտակ Զեյնալյանը անխոցելի է, Էդմոն Մարուքյանին են ուզում խոցեն, տեսնում են՝ էդ քիչ ա, հետո Արամ Սարգսյանին է հերթը հասնում, հետո « Լույս» դաշինքին, ավագանու անդամներին, ապա նաև ցուցակին։ Այս օրերին մեր մասին բազմաթիվ լուրեր են տարածվում՝ սուտ, խեղաթյուրված։ Ես սկսեցի մտածել, լավ, ի՞նչ է պատահել։ Մենք սիրով, հանդուրժողականությամբ, համերաշխությամբ քարոզարշավ ենք սկսել, ասել ենք՝ հարգում ենք բոլորին, ասել ենք, որ երեւանցին պետք է որոշի, ով է Երեւանի քաղաքապետը եւ Զեյնալյանն էլ որ ընդունվի քաղաքապետ ինքն է աշխատելու, ես չեմ աշխատելու»,նշեց  Էդմոն Մարուքյանը։

Նա հավելեց նաև, որ շատ լուրջ տեխնիկաներ օգտագործելով՝ իրենց դեմ տեսանյութեր են պատրաստում․ « Մի անեկդոտ կա չէ՞, որ ասում է՝ երկու  ընկերներով գնացել էինք մի հատ հարսանիք, էնքան կազմակերպված հարսանիք էր, որ մինչեւ հարամ արինք, մերը մեզ հասավ։ Հիմա մեր քարոզարշավը էնքան կազմակերպված  է, որ ինչքան փորձեք հարամ անեք, հարամ չի լինելու»։

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ իրենց դաշինքի դեմ մեկնարկած հակաքարոզչությունից ինքը ենթադրում է, որ իրենց գործերը շատ լավ են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին