Կարևոր իրադարձություններ

Պետք է ամեն ինչ անենք, որ որեւէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք.Մարուքյան

13 Սեպտեմբեր, 2018 20:55
Պետք է ամեն ինչ անենք, որ որեւէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք.Մարուքյան

«Այս օրերին լուրջ մարտահրավերներ կան, սեւ PR է իրականացվում մեր դաշինքի դեմ, ինչ ասես՝ ասում են, ինչ ասես՝ խոսում»: Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ընթացող նախընտրական հանրահավաքի ընթացքում  հայտարարել է  «Լույս»  դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը քննադատել է   երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները. «Խոսքը վերջին ձայնագրությունների, դրանց հրապարակման եւ նմանատիպ իրողություների մասին է. դա խայտառակություն է»:

 Պատգամավորը նշել է նաև, որ այս մարտահրավերներն ուղղված են ժողովրդավարությանը, մեր երկրի պետականությանը:

« Պետք է ամեն ինչ անենք, որ որեւէ սխալ քայլ այս ընթացքում թույլ չտանք, որովհետեւ սխալի վրա մենք չենք կարող կառուցել նորը, ավելի լավը: Այս մարտահրավերներին դիմագրավելու համար է «Լույս» դաշինքը. սա է մեր պատասխանը՝ այսպես կոչված հակահեղափոխությանը, նրանց, ովքեր ուզում են թալանը չվերադարձնել, հին իրողություններով ապրել»,-հայտարարեց Մարուքյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին