Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

«Շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը». Սասնա Ծռեր

13 Սեպտեմբեր, 2018 15:38
«Շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը». Սասնա Ծռեր

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո:

Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին ռեժիմին մաս կազմած կուսակցությունների մասնակցության բացառումը:

Ուստի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ բացը պետք է լրացվի:

Այդուհանդերձ, նկատի ենք առնում, որ Երևանի ավագանու ընտրությունները ոչ միայն իրողություն են, այլև թեժ պայքարի ասպարեզ են դարձել հեղափոխական ուժերի և նախկինում ռեժիմին մաս կազմած կամ այսօր նրա մնացորդների հետ միավորված ուժերի միջև:

Պայքար, որի արդյունքից զգալի չափով պայմանավորված է հեղափոխության վերջնական հաջողությունը:

Այդ պատճառով շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում ակտիվ կերպով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին