Կարևոր իրադարձություններ

Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների մասնակցությամբ հրապարակված ձայնագրությամբ. Գ. Կոստանյան

13 Սեպտեմբեր, 2018 13:23
Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների մասնակցությամբ հրապարակված ձայնագրությամբ. Գ. Կոստանյան

 «Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների մասնակցությամբ հրապարակված ձայնագրությամբ»,- այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց  նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր առաջացան, որոնք հանրային հետաքրքրության տիրույթում են: «Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում ոչ թե կոնկրետ հանգամանքն է, այլ գլոբալ: Այդ հանգամանքը բոլորիս մոտ կարող է հիմնավոր կասկածներ ստեղծել առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսազանգերը ձայնագրվում են՝ դա նշանակում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված գաղտնիության սկզբունքն առնվազն վտանգված է: Մենք խնդիրը գլոբալ ենք պատկերացնում: Մենք պետք է վստահ լինենք, որ ունենք իրավական ու գործնական բոլոր հնարավորությունները՝ երաշխավորելու հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

 Ըստ նրա՝ դրան միջամտելու հնարավորությունը դատարանի որոշմամբ է: Պատգամավորը նշեց, որ վտանգվում է երկրի իրավական անվտանգությունը, կասկածի տակ են դրվում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքային սպասարկման հանգամանքները:


«Հանրության մեջ քննարկվում է արդարադատությանը հնարավոր միջամտություն դիտարկելու կամ չդիտարկելու տեսակետից: Խոսակցության բովանդակային կոնտեքստում մենք տեսնում ենք ներգրավվածություն, որը չպետք է տեղի ունենա արդարադատության իրավական գործընթացում: Արդյոք մեր երկրում ապահովվա՞ծ են արդար դատաքննության իրացման բոլոր երաշխիքները»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին