Կարևոր իրադարձություններ

Կարագանա՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը,եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը

12 Սեպտեմբեր, 2018 23:35
Կարագանա՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը,եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անհիմն է համարում այն կասկածները, որ եթե Արտակ Զեյնալյանն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, կարագանա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

«Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի: Եթե դուք կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի կողմից քաղաքապետի պաշտոնի ստանձնումը կխթանի այդ գործընթացը, ապա սխալվում եք: Ինչից է, որ արդարադատության նախարարի պաշտոնը վստահում եք Արտակ Զեյնալյանին, իսկ քաղաքապետի աթոռը վստահելիս վախենում եք հակահեղափոխության վտանգից»,- Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակում ասաց Արամ Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև վերջերս գաղտնալսված և հրապարակված հայտնի ձայնագրությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի առաջին քայլը պետք է լինի երկրի գերագույն գլխավոր հրամանատարի, պաշտպանության նախարարի անվտանգության ապահովումը:

 
 «ԱԱԾ-ի գլխավոր խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարում միլիոնների վերադարձն է, այլ՝ երկրի անվտանգության ապահովումը: Պետք է պարզել՝ ով է արել այդ ձայնագրությունը ու աներկբա պատժել»,- հավելեց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին