Կարևոր իրադարձություններ

Եթե «Ֆեյսբուքի» ինչ-որ խմբում անկայուն իրավիճակ է՝ դա չի նշանակում ամբողջ ՀՀ-ում է այդպես. վարչապետը՝ Եսայանին

12 Սեպտեմբեր, 2018 20:37
Եթե «Ֆեյսբուքի» ինչ-որ խմբում անկայուն իրավիճակ է՝ դա չի նշանակում ամբողջ  ՀՀ-ում է այդպես.  վարչապետը՝ Եսայանին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց և նշեց, որ թեև վարչապետ է ընտրել, բայց սերը հանրահավաքներին մասնակցելու նկատմամբ չի մարել:


«Նախորդ իշխանությունների դեպքում եթե իշխող քաղաքական ուժի ղեկավարը գնար և գովազդեր քաղաքապետի իր թեկնածուին, ես պատկերացնում եմ ձեր ելույթները: Չե՞ք կարծում, որ մի քիչ շատ եք գնում հանրահավաքների, դուք պետք է պետականաշինությամբ զբաղվեք. կարծում եմ, որ ձեր որոշ ելույթներ ապակայունացնում են ներքաղաքական իրավիճակը»,- ասաց նա:

Եսայանը նշեց, որ վարչապետի ելույթների ժամանակ Բաղանիսը և Վաղաշենը գնդակոծվում էին, և հարցրեց, թե ինչ վնասեր են հասցվել և արդյոք մարդկանց հոգեբանական վիճակն այնտեղ կայուն էր, եր՞բ է այցելելու վարչապետն այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ Զինված ուժերը օպերատիվ արձագանքել են Բաղանիս և Վաղաշեն գյուղերի վրա տեղի ունեցած կրակոցներն և լռեցրել են կրակակետերը:

 
 
«Ես արդեն եղել եմ Բաղանիս համայնքում, հանդիպում եմ ունեցել մարդկանց հետ և շատ կարևորում եմ սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակը»,- ասաց նա:

Ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ նա հարց տվեց Մարգարիտ Եսայանին, թե վերջին անգամ երբ է եղել Մարգարիտ Եսայանը Երևանի փողոցներում: «Եթե «Ֆեյսբուքի» ինչ-որ խմբում անկայուն իրավիճակ է՝ դա չի նշանակում, որ ՀՀ-ում անկայուն իրավիճակ է»,- ասաց նա և հավաստիացրեց՝ լիովին կայուն իրավիճակ է ՀՀ-ում, քրեածին իրավիճակը վերահսկվում է:

Փաշինյանը նշեց, որ օրենքը չի արգելում մասնակցել հանրահավաքներին: Մարգարիտ Եսայանը կոչ արեց արձակուրդ վերցնել և պաշտպանել թեկնածուին:
 

Լրահոս

Դիտել ավելին