Կարևոր իրադարձություններ

Վարչապետին զեկուցում եղե՞լ է նշված ժամկետում, թե՞ ոչ

12 Սեպտեմբեր, 2018 12:34
Վարչապետին զեկուցում եղե՞լ է  նշված ժամկետում, թե՞ ոչ

«Համապատասխան մարմինների կողմից եղել է զեկուցում վարչապետի կողմից մատնանշված ժամկետում», -լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է   վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նա նշել է,  որ այս պահին չի կարող  բովանդակային մանրամասներ հայտնել, քանի որ մանրամասները ըստ հերթականության կասվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում էր հայտնվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը, որտեղ նրանք քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործերը: 

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր երկու ժամվա ընթացքում ԱԱԾ-ին և ոստիկանությանը կարգուականոն հաստատել ու զեկուցել իրավիճակի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին