Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը էմիսարների միջոցով է հաղորդակցվում ՀՀԿ շարքերի հետ. «Հրապարակ»

12 Սեպտեմբեր, 2018 08:13
Սերժ Սարգսյանը էմիսարների միջոցով է հաղորդակցվում ՀՀԿ շարքերի հետ. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․ «Ս․ Սարգսյանը շարունակում է խուսափել թիմակիցների հետ ուղիղ շփումից, ՀՀԿ ԳՄ անդամ իր էմիսարների միջոցով է հաղորդակցվում, հրահանգավորում շարքերին, մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանի, Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի։ Նրանք էլ շարքերին փոխանցել են, որ շուտով կհստակեցվի իրենց ծրագիրը, խորհրդի նիստ կգումարեն, որտեղ նաեւ Վիգեն Սարգսյանին կընտրեն կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնում, որը, ի դեպ, ամիսներ առաջ զբաղեցնում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ի դեպ, վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ իշխանափոխությունից հետո Կարապետյանը չի հեռացել Հայաստանից, ընտանիքի հետ մնում է Երեւանում, կարճ ժամանակով հանգստի է մեկնել ու վերադարձել, սակայն գրեթե լիովին խզել է կապերը ՀՀԿ-ի հետ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին