Կարևոր իրադարձություններ

Սասուն Խաչատրյանը մեկնաբանում է զինծառայողի սպանության դեպքը

11 Սեպտեմբեր, 2018 18:16
Սասուն Խաչատրյանը մեկնաբանում է զինծառայողի սպանության դեպքը

«Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից»: Այս մասին հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Ինչի՞ մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանը արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, բայց դեռ հրազենային վիրավորում ստացած որեւէ զինծառայող չկար: Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը՝ արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է: Այս նորությունը արդեն իսկ բավարար է, որ իմ եւ պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը հայտնեց նաեւ, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊՆ պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին. «Ում են բաժանվել, ես հիմա չեմ ասի, իսկ թե ինչու են բաժանվել, հայտնի է, որ չտարբերվեն մյուս զինծառայողներից»:

Նշենք, որ Տիգրան Աբգարյանը ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին