Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրության ժամանակ. «Իրատես»

11 Սեպտեմբեր, 2018 08:39
Ո՞ւմ կսատարի ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրության ժամանակ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե քաղաքապետի ընտրության ժամանակ ՀՀԿ-ն ոչ մի թեկնածուի ամբողջությամբ չի սատարելու, թողել են` ով ինչպես կամենա, ում ցանկանա, աջակցի, բացի մեկից: «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Հայկ Մարությանին ոչ մի ՀՀԿ-ական սկզբունքորեն չի աջակցելու:

Սակայն նախապես, ասում են, ՀՀԿ-ում այլ որոշում է եղել` աջակցել մեկ միասնական թեկնածուի, որն իրենց գաղափարապես ու մարդկայնորեն ավելի ընդունելի է: Խոսքը «Լույս» դաշինքը ներկայացնող Արտակ Զեյնալյանի մասին է: Սակայն ՀՀԿ-ում «գցել-բռնել» են ու հասկացել, որ այդ պարագայում էլ իրենց ձայները գնալու են Հայկ Մարությանին, և հրաժարվել են միասնական որոշումից, քանզի ակնհայտ է, որ քաղաքապետարանում «Լույս» դաշինքը կմիանա «Իմ քայլին» ու քաղաքապետ կկարգի Հայկ Մարությանին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին