Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը՝ Մարտի 1-ի գործի նոր ընթացքի մասին

10 Սեպտեմբեր, 2018 11:55
 Սամվել Ալեքսանյանը՝  Մարտի 1-ի գործի նոր ընթացքի մասին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց, որ ինքը կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, պատասխանելով այն հարցին, թե Մարտի 1-ի գործի նոր ընթացքի վերաբերյալ ինչ տեսակետ ունի, քանի որ այդ ժամանակահատվածում մամուլը գրել էր, թե մի շարք օլիգարխներ կապ ունեն դեպքերի հետ․ «Ծառուկյան Գագոն ոնց ասաց՝ ով, որ Մարտի 1-ին եղել է, թող տանեն գնդակահարեն, թող ինձ էլ գնդակահարեն»,-շեշտեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականաություն վերադառնալու մասին հայտարարություններին, Սամվել Ալեքսյանը հրաժարվեց պատասխանել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին