Կարևոր իրադարձություններ

Անօրինական ձևով տիրացել են հողատարածք-կղզյակին, խոչընդոտում են այդտեղից ջուր վերցնելու գործընթացին

09 Սեպտեմբեր, 2018 18:00
Անօրինական ձևով տիրացել են հողատարածք-կղզյակին, խոչընդոտում են այդտեղից ջուր վերցնելու գործընթացին

 «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովի ընթացքում վարչապետին ահազանգեց «Իջևանի գինու, կոնյակի գործարան»-ի տնօրեն Ատոմ Եգորյանը՝պարզաբանելով, որ իրենք համապատասխան գործընթացի թույլտվությունը ունեն, վճարումներն արված են, բայց չեն կարողանում օգտվել, ստիպված խնդիրը լուծելու համար պետք է ամիսներով դատական գործընթացի մեջ մտնեն: Ըստ տնօրենի մարդիկ կան, որ ժամանակին անօրինական ձևով տիրացել են հողատարածքի, որտեղ կա հորատանցք և խոչընդոտում են այդտեղից ջուր վերցնելու գործընթացին։ 

«5 մլն պետտուրք ենք վճարել արդեն երկրորդ տարվա համար, որպեսզի շշալցման թույլտվություն ունենանք, բազմիցս բողոքներ են եղել, խոչընդոտներ տարբեր ձևերով, երկու նախարարություն դիմում է գրվել, նույնիսկ անպատասխանատու հայտարարություններ են եղել գործարանի անձնակազմի և կառավարման անդամների հասցեին»,-շեշտեց գործարարը՝ հիշեցնելով, որ ընդերքը պետական է և ոչ ոք իրավունք չունի դա տնօրինել, բայց տարբեր տեղեր գնալով, դիմելով իրենց հաջողվում է անօրինական կերպով խանգարել օրինական գործընթացներին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ասաց, որ արդեն իսկ տեղյակ է, Արծվիկ Մինասյանը իրեն տեղեկացրել է այպիսի խնդրի առկայության մասին։

«Այստեղ երկու խնդիրն կա, եթե մարդը հողի սեփականատերն է, շատ կարևոր է, որ երաշխավորենք սեփականության իրավունքը, բայց նախարարն ինձ հուշեց, որ ինքը, հողի սեփականատեր լինելով, ջրի պաշարի նկատմամբ իրավունք չունի, եթե այդ իրավունքը ձերն է, պետության պարտականությունն է ապահովել իրավունքի իրացումը»,-ընդգծեց վարչապետը։

Նա Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ խնդիրն առանց դատարանի հնարավոր չէ՞  լուծել։

Տեղից արձագանքեց գործարանի տնօրենը՝ ասելով, որ եթե ուսումնասիրեն, կտեսնեն՝ հողին ևս օրինական ձևերով չեն տիրացել։ Արծվիկ Մինասյանը ևս ասաց, որ այդ հողատարծք-կղզյակը իրավունք չունեին սեփականաշնորհել։

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ խնդիրը տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուսումասիրության տիրույթում է։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնել, մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել և հնարավորինս արագ լուծել գործարանի հետ կապված հարցը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին