Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Եթե Մոսկվան մերժել է, դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերի նկատմամբ․ «Հրապարակ»

08 Սեպտեմբեր, 2018 08:19
 Եթե Մոսկվան մերժել է, դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերի նկատմամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փորձագետ Ստանիսլավ Տարասովին հարցրինք՝ այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին, խնդիրներ չի՞ առաջացնի հայ-ռուսական հարաբերություններում:

«Կարծում եմ՝ դա իրավական հարց է: Եթե Մոսկվան մերժել է, դա չի նշանակում, որ դրա պատճառը Մոսկվայի վերաբերմունքն է հայերի նկատմամբ: Դա նշանակում է, որ հայկական կողմը չի ներկայացրել այն տվյալները, որոնք Ռուսաստանը համարում է համոզիչ: Էրդողանն էլ ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել Գյուլենին, 40 արկղ փաստաթուղթ է ուղարկել, սակայն ամերիկացի իրավաբանները քննելով հայտարարել են, թե դրանք համոզիչ չեն ազգային-իրավական ընթացակարգի տեսանկյունից»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին