Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է

07 Սեպտեմբեր, 2018 23:23
Ադրբեջանը երկար տարիներ ապացուցում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է

Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է:  «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը,  այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: «Եվ ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է:

 

Լրահոս

Դիտել ավելին