Կարևոր իրադարձություններ

Արտոնություն ոչ մեկ չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ․ Ծառուկյան

07 Սեպտեմբեր, 2018 18:15
Արտոնություն ոչ մեկ չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ․ Ծառուկյան

«Իմ ընկերությունները բոլոր վարչապետերի, նախագահների օրոք ստուգել են, ասել եմ՝ չեմ խուսափում, թող առաջինը իմ մոտ ստուգեն, նոր մյուսների մոտ ստուգեն։ Մենք չենք խուսափում, մենք պատրաստ ենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով հարկային ստուգումներին։

Դիտարկմանը, թե կառավարության մաս է կազմում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ծառուկյանն արձագանքեց․ «Բայց ինչ կապ ունի, արտոնություն ոչ մեկ չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Հարցին, թե պարզվի, որ Հովիկ Աբրահամյանն իսկապես կապ է ունեցել 2008թ․ մարտի 1-ի դեպքերի հետ ԲՀԿ առաջնորդն ասաց․  «Ուրեմն, եթե Հովիկ Աբրահամյանը, կապ ունի մարտի 1-ի հետ, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանը պատրաստ ա , որ Հրապարակում իրեն գնդակահարեն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին