Կարևոր իրադարձություններ

Երկրում վտանգավոր վիճակ է. «Սասնա ծռեր»

07 Սեպտեմբեր, 2018 13:21
Երկրում վտանգավոր վիճակ է. «Սասնա ծռեր»

«Երկրում առաջացել է անհասկանաի, անարդար և վտանգավոր վիճակ: Կազմակերպված ձևով երկար տարիներ հանցանք կատարած անձիք գտնվում են ազատության մեջ՝ շարունակում են իրենց հակապետական գործունեությունը, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած, ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները ի դեմս  Շանթի, Պավլիկի, Արմենի, Սմբատի շարունակում են գտնվել անազատության մեջ՝ մնացած մեծ մասի գործերը գտնվում է դատական փուլում և սպառնում է վտանգ, որ կարող են նորից հայտվել ճաղերի հետևում»,- ասել է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, հավելելով, որ այս ամենը վտանգավոր է մի քանի տեսանկյունից։

«Նախորդ ռեժիմի կողմից ռևանշի  տրամադրությունը երկրում կարող է ապակայունացնել մթնոլորտը,  իհարկե պետք է բացառենք, որ կլինի ռևանշը , սակայն տեսականորեն եթե ընդունենք, ապա վտանգը մեծանում է՝ հասնելով նրան, որ դա կարող է հասցնել մինչև պետականության կործանմանը: Բոլոր մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության: Պետք է պատասխան տան երկիրը թալանողները, քանի որ այդ միլիարդներով մեր երկիրը պետք է ծաղկեր: Քաղաքացիները դուրս են եկել պայքարի, որպեսզի մեր երկիրը ի վերջո իրավական պետություն դարձնեն: Այս ամենի  միակ լուծումը մնում է անցումային արդարադատությունը:

Ներկա պահին արդարադատություն իրականացնում են նրանք ովքեր,  տարիներ շարունակ կատարել են ապօրինի, պատվիրված,  հազարավոր վճիռներ, ինչի արդյունքում բազում քաղաքացիներ զրկվել են իրենց իրավուքից: Այդ պատճառով ունենք հարյուրավոր քաղաբանտարկյալներ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին