Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք, որ պայքարը զերծ կլինի ծայրահեղ պիտակավորումներից․ Րաֆֆի Հովհաննիսյան

07 Սեպտեմբեր, 2018 13:18
Հույս ունենք, որ  պայքարը զերծ կլինի ծայրահեղ պիտակավորումներից․ Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք բարին ենք մաղթում բոլոր մասնակիցներին, բարեկամ-մրցակիցներին, մենք չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է, բոլորն էլ ՀՀ քաղաքացի են, Երևանի բնակիչ և լիիրավ են շփվելու և համոզելու մեր համաքաղաքացիներին»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին,  լրագրողների հետ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող,  քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նկատեց՝ ընտրվելուց հետո չեն վախենա իրենց շրջապատել իրենցից ավելի խելացի մարդկանցով, ինչն էլ կլինի իրենց առավելությունը: Հույս հայտնեց, որ զերծ կլինի պայքարը ծայրահեղ պիտակավորումներից, քաղաքական պատկերը բազմագույն է, քաղաքացիներն էլ ամեն մեկն ունի իր նախապատվությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին