Կարևոր իրադարձություններ

Մշակույթի հեղափոխական նախարարը իր ծանոթների՞ն է նշանակելու պաշտոնի

06 Սեպտեմբեր, 2018 23:10
Մշակույթի հեղափոխական նախարարը իր ծանոթների՞ն է նշանակելու պաշտոնի

 Այսօր ՝սեպտեմբերի 6 –ին, լրատվական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, ըստ որի ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը կնշանակվի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ընդ որում նշելով, որ նշանակումը պայմանավորված է նրա ու Մակունցի մտերմությամբ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար shabat.am-ը կապ հաստատեց Սուրեն Շահվերդյանի հետ․«Հետաքրքիրն այն է, որ ես այդ նյութում նշված եմ որպես միայն հաղորդավար, ես կարծում եմ,նյութը ով որ գրել էր լավ կլիներ իմ կենսագրությունը մի քիչ ավել ուսումնասիրել և տեսնել իմ հիմնական մասնագիտությունը ինչ մասնագիտությունա, ապա վերլուծեր։ Ինչ վերաբերում է թատրոնի ղեկավար հավակնելուն նախ և առաջ ես Մակունցի հետ չեմ հանդիպել և ոչ մի տեսակի զրույց չի եղել այդ կապացությամբ։ Ես հանդիպել եմ փոխնախարարի հետ , ում ցանկություն եմ հայտնել ռուսական թատրոնում բեմադրություն անելու։ Ինչ վերաբերում է թատրոնում ղեկավար լիենլու հանգամանքին, ես գիտեմ, որ մարդիկ կան, որ իրենց կենսագրությունը և իրենց գործունեությունը ներկայացրել են նախարարություն, որպեսզի ուսումնասիրեն, արդյոք այդ բեմադրիչները կարող են լինել ղեկավար, թե՝ ոչ։ Ես դեռևս այդպիսի բան չեմ արել, բայց տեսնելեվ, որ աղմուկը գնալով բարձրանում է, երևի մոտ օրերս ես ինքս նույնպես իմ կենսագրությունը և իմ անցյալի գործունեությունը կներկայացնեմ նախարարություն։ Ես կարծում եմ, որ Հայաստանի թատրոններին երիտասարդացում է պետք և փոփոխություններ են պետք։ Խոսքը միայն ռուսական թատրոնի մասին չէ, այլ ընդհանրապես նախարարությունը այսօր ինֆորմացիա է հավաքում այսօրվա երիտասարդ գործող բեմադրիչների, արվեստագետների մասին և այդ առիթով ես պատրաստում եմ ներկայացնել իմ կենսագրությունը։ Ես Մակունցին չեմ հանդիպել երբևիցե, այսինքն հանդիպել եմ մեկ ցուցահանդեսի ժամանակ, որտեղ բարևել ենք ընդամենը։ Ոչ մի տեսակի հարաբերություն չկա Մակունցի հետ։ Նյութն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։

Երբ թատրոնում լիդեր, ղեկավար չկա, թատրոնի աշխատողները սկսում են ինտրիգներ փնտրել, իսկ ո՞վ կարող է լիել և եթե այնտեղ մարդիկ կան, ովքեր որ ցանկանում են լինել միանգամից սկսում են ցեխ նետել այն մարդկանց վրա, ովքեր որ շանսեր ունեն , ջրի երեսին են այդ բնագավառում»։ Մեր այն հարցին,  եթե տվյալ թատրոնի ղեկավարի պաշտոնում այնուամենայնիվ առաջարկվեր իր թեկնածությունը, կցանկանա՞ր աշխատել այդ թատրոնում, Սուրեն Շահվերդյանը պատասխանեց․« Կարծում եմ , այո »։ Իսկ թե այս հարցում ինչպիսին կլինի թատրոնի դերասանների կարծիքը, հետաքրքիր է նաև Շահվերդյանին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին