Կարևոր իրադարձություններ

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները ևս վճռաբեկ բողոք են ներկայացրել

06 Սեպտեմբեր, 2018 14:16
Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները ևս վճռաբեկ բողոք են ներկայացրել

Մարտիմեկյան սպանդի զոհերի իրավահաջորդները վճռաբեկ բողոք են ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել վերաքննիչ դատարանի մինչ այդ կայացրած որոշումն ու կալանավորել Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին քրեական վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին:

Վճռաբեկ բողոքը ներկայացրել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ilur.am-ի հետ զրույցում Գրիգորյանը նշել է, որ դժվար է պատկերացնել որևէ անաչառ դատավոր կամ դատարան, որ տուժողների իրավահաջորդների կողմից ներկայացված փաստարկների քննության արդյունքում գա այլ եզրահանգման, քան վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելը և իր պատճառաբանություններով այդ ապօրինի որոշման հիմքում ընկած պատճառաբանությունները ի բնե մերժելը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին