Կարևոր իրադարձություններ

Անձնագիրը չպետք է լինի վարույթ իրականացնող մարմնի մոտ․ Քոչարյանի փաստաբան

05 Սեպտեմբեր, 2018 16:31
Անձնագիրը չպետք է լինի վարույթ իրականացնող մարմնի մոտ․ Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ քանի որ չկա մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, Քոչարյանի անձը հաստատող փաստաթուղթը չի կարող պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ։ 

«Սա այն հարցը չէ, որի շուրջ մասնագիտական քննարկում կարող է լինել։ Ցանկացած իրավաբան նույն պատասխանն է տալու, հստակ է ամեն ինչ։ Անձնագիրը չպետք է լինի վարույթ իրականացնող մարմնի մոտ, քանի դեռ չկա խափանման միջոց։  Անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ լինելը պետք է առաջացնի հետևանքներ կարգապահական ոլորտում։ Մենք նաև կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը»,-ասաց Խուդոյանը։


 

 

Լրահոս

Դիտել ավելին