Կարևոր իրադարձություններ

Ռիչարդ Միլսը խոսել է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին

05 Սեպտեմբեր, 2018 10:04
 Ռիչարդ Միլսը խոսել է  Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանի հայտարարություններին պետք է արձագանքի Հայաստանի կառավարությունը, ոչ թե ԱՄՆ դեսպանը:

«Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց դեսպանը:

 

Լրահոս

Դիտել ավելին