Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի հերթական համարները

03 Սեպտեմբեր, 2018 20:29
Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի հերթական համարները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում սահմանվեցին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները, որոնք սահմանվել են ըստ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների անվանումների այբբենական հերթականության։

Ըստ այդմ՝ հերթական համարները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2. «Երեւանի հանրություն» դաշինք

3. «Երեւանցիներ» դաշինք

4. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

5. «Ժառանգություն» կուսակցություն

6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

7. «Իմ քայլը» դաշինք

8. «Լույս» դաշինք

9. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն

10. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

11. «Ռեֆորմիստների» կուսակցություն

12. «Օրինաց Երկիր» կուսակցություն

Նշենք, որ որեւէ կուսակցության կամ կուսակցության դաշինքի ինքնաբացարկի դեպքում հերթական համարները չեն փոխվում։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին կմասնակցեն 12 կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբերի 23-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին