Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիոն բացահայտումներ . Էլ ի՞նչ է արվել ԿԳ ոլորտում

03 Սեպտեմբեր, 2018 15:50
Կոռուպցիոն բացահայտումներ . Էլ ի՞նչ է արվել ԿԳ ոլորտում

Նոր կառավարությունը ըստ Նիկոլ Փաշինյանի ամփոփեց իր պաշտոնավարման առաջին փուլը: Ահա այն ամեն շոշափելի լավը, որ կարողացել է  անել Արայիկ Հարությունյանը իրեն վստահված ոլորտում:

1․Դրամահավաքների, կեղծ գնահատականների և ատեստատների բացահայտում, որոնք անմիջապես հանձնվեցին  իրավապահ մարմիններին: Առաջինը  Երևանի թիվ 189 դպրոցում դրամահավաքի դեպքն էր, որի ահազանգով  նախարարն անձամբ  էր անակնկալ այց կատարել դպրոց: Հաջորդը  Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն էր, որը չուներ տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր, այսինքն՝ 1-4-րդ դասարաններում կրթություն կազմակերպելու իրավունք:Բացահայտումներ եղան նաև 119 դպրոցում, երբ 7 ամիս երկրից բացակայող  աշակերտուհուն դրվել էին կեղծ գնահատականներ, և ներկայացվել էր, որ նա անցած կիսամյակի ավարտին է  հանձնել ավարտական քննությունները: Երբ պահանջել էին ավարտական գրավոր քննությունը, պարզվել էր՝  այն բացակայում է: Սա արվել էր կեղծ ատեստատ տրամադրելու համար:Կեղծարարությունների բացահայտումներ եղան նաև մարզերում՝ Ավշար, Այնթապ գյուղերի, Գյումրիի թիվ 19, Սևանի թիվ 1 հիմնական դպրոցներում:

2․ Նոր ուսումնական տարում դպրոցի ավարտական դասարանների բոլոր աշակերտները կհանձնեն միասնական քննություններՍա ցույց կտա տվյալ դպրոցի կրթական մակարդակը և աշխատանքի որակը: Սրանով  կնվազեն նաև  կոռուպցիոն ռիսկերը:

3․Հայաստանի բոլոր դպրոցների 1-12-րդ դասարանների յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար այցելել երեք մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:

4․ ԱՄՆ-ի  դեսպանության հետ համատեղ ԿԳ-ն  կիրականացնի անգլերենի խորացված  ուսուցում՝ 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտների համար: Դասընթացները կտևեն 2 տարի:

5․Դպրոցներում համազգեստի կամ սև ու սպիտակ հագուստ կրելու պարտադրանքի վերացում: Այս հարցը կլուծեն դպրոցները և այնտեղ գործող ծնողական խորհուրդները: Այսինքն՝ եթե որևէ դպրոց գտնի, որ անհրաժեշտ է համազգեստ կրելը, և դա համաձայնեցնի բոլորի հետ, ապա երեխաները կարող են կրել դրանք:  Բայց եթե որևէ ծնող չի ցանկանում, որ իր երեխան կրի սահմանված հագուստ, ապա որևէ մեկը իրավունք չունի պարտադրել հակառակը:

6․Տարկետման իրավունքից օգտվելու  շեմերի նվազեցում: Մագիստրոսական ծրագրի դեպքում այն իջեցվեց  70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական  ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր:

 7․Նոր Հայաստանի ճամբարային նոր մոդելի ստեղծումը:  Նախագծի շնորհիվ Հայաստանի և Արցախի պատանիները  հանդես են գալիս ճամբարային համատեղ ծրագրով: Նպատակն է  Հայաստանի և Արցախի պատանիների շփումը, մարզական միջոցառումների կազմակերպումը, ռազմական մի շարք հմտությունների ուսուցանումը:

 

Լրահոս

Դիտել ավելին