Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է գնել

01 Սեպտեմբեր, 2018 18:50
Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է գնել

Ադրբեջանն ավելի քան հինգ միլիարդ դոլարի ռազմատեխնիկական նշանակության արտադրանք է գնել Ռուսաստանից։ Այս մասին շաբաթ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ամփոփելով ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։

«Մենք քննարկեցինք ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության հարցերը։ Այն արդեն մեծ ավանդույթներ ունի։ Ադրբեջանի ՌԴ-ից գնած ռազմատեխնիկական նշանակության արտադրանքը գերազանցում է հինգ միլիարդ դոլարը և աճի միտում ունի»,-ասել է Ալիևը։

Նա հստակեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է իր զինված ուժերի մոդեռնիզացիան, իսկ Ռուսաստանը համաշխարհային կարևորագույն արտադրողներից է և միջազգային շուկա ռազմամթերքի ամենախոշոր մատակարարներից մեկը։

 

Լրահոս

Դիտել ավելին