Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզպետը այցելել է Ծափաթաղ գյուղի դպրոցի առաջին դասարանի միակ աշակերտուհուն

01 Սեպտեմբեր, 2018 17:38
Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան
 Գեղարքունիքի մարզպետը այցելել է Ծափաթաղ գյուղի դպրոցի առաջին դասարանի միակ աշակերտուհուն

Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ այցելել է Ծափաթաղ գյուղի դպրոցի առաջին դասարանի միակ աշակերտուհուն: Ինչի՞ պետք է այսպես լիներ... 

Երբ Երևանից դուրս ես գալիս, նոր ես տեսնում Հայաստանում արտագաղթի իրական, ահավոր պատկերը, և Աստված չանի, որ մեզ մոտ այս հեղափոխական գործընթացները հանկարծ ձախողվեն, այդ դեպքում հաստատ իմացեք, որ գյուղական դպրոցում առաջին դասարան գնացող այս միակ աշակերտին էլ կարող է արդեն այլևս չտեսնենք:

 

Լրահոս

Դիտել ավելին