Կարևոր իրադարձություններ

Թուրքիան մեղադրել է NYT թերթին ահաբեկչության արդարացման մեջ

18 Օգոստոս, 2018 22:53
Թուրքիան մեղադրել է NYT թերթին ահաբեկչության արդարացման մեջ

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ամերիկյան The New York Times-ում Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) գործադիր կոմիտեի անդամ Իսմայիլ Օզդենի մահվան մասին հրապարակումը ահաբեկչությունը արդարացնելու փորձ է համարել՝ գրում է gazeta.ru-ն:

Քալընի խոսքով՝ եթե թերթի հրապարակման տրամաբանությանը հետևելու լինեն, ապա «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենը նույնպես պետք է հերոս կոչվի:

«Սա լրագրություն չէ: Սա New York Times-ի կողմից ակնհայտ փորձ է արդարացնելու ՔԲԿ-ի ահաբեկչությունը»,- ասել է Քալընը:

 

Լրահոս

Դիտել ավելին