Կարևոր իրադարձություններ

Մտահոգության առարկա են վարչապետի հայտարարությունները, որոնք սպառնալիք են «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դավիթ Հարությունյան

18 Օգոստոս, 2018 18:48
Մտահոգության առարկա են վարչապետի հայտարարությունները, որոնք սպառնալիք են «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում հնչեցրած որոշ արտահայտությունների:

«Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ:

Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին ժամանակահատվածում վարչապետի կողմից ավելի ու ավելի հաճախ արվող հայտարարությունները, այդ թվում՝ երեկվա հանրահավաքին, որոնք իրենց էությամբ ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար:

Մինչդեռ թե՛ Սահմանադրության և թե՛ դատական օրենսգրքի մակարդակով ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ և երաշխիքներ, որոնք կոչված են դատական իշխանությանը և դրա կրողներին պաշտպանել նմանատիպ ոչ իրավաչափ ներգործությունից:

Դատական Օրենսգիրքը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին