Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)

18 Օգոստոս, 2018 14:49
Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: 
Րոպեներ անց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մաշտոցի 10 հասցեից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 20-ամյա Դանիել Չիբիզովին: Նրա մոտից հայտնաբերվել է ավելի քան 15.000.000 դրամ: 
Դանիել Չիբիզովը ձերբակալվել է: 

Ժամեր անց նմանատիպ ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժնում: Հայտնում էին, որ Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում տեղադրված բանկոմատի մոտ ինչ-որ մեկը անհասկանալի գործողություններ է իրականացնում: 

Նշված հացեում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները նկատել են 25-30 տարեկան մի տղամարդու, որը բանկոմատից հանում էր մեծ քանակությամբ գումար և լցնում պայուսակը:

 
 

Ոստիկաններին նկատելով նա փորձել է դիմել փախուստի, սակայն բռնվել է և գողություն կատարելու կասկածանքով բերման նեթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: 

Պարզվել է նրա ինքնությունը՝ 31-ամյա Անտոն Լոգինով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է մոտ 9 միլիոն դրամ գումար, արտասահմանյան բանկային քարտեր և այլ երկրների թղթադրամներ: Նա ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: 

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նշված երկու դեպքերի հանգամանքները պարզելու՝ ինչպես նաև հնարավոր փոխկապակցվածությունն ու հափշտակության եղանակը պարզելու ուղղությամբ: 


Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին