Կարևոր իրադարձություններ

Twitter սոցցանցը աշխատում է խափանումներով

18 Օգոստոս, 2018 12:05
Twitter սոցցանցը աշխատում է խափանումներով

Ամբողջ աշխարհից օգտատերերը հայտնել են Twitter սոցցանցի աշխատանքում խափանումների մասին։ Այդ մասին են վկայում հայտնի ինտերնետային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector ծառայության տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը։ 


Հստակեցվում է, որ Twitter-ի աշխատանքում խափանումները սկսվել են երևանյան ժամանակով շաբաթ՝ ժամը 6.40-ի սահմաններում։


Սոցցանցում խափանումների մասին են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի և այլ երկրների օգտատերերը։

 

Լրահոս

Դիտել ավելին