Կարևոր իրադարձություններ

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր

17 Օգոստոս, 2018 16:00
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները շարունակում են այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր

 Շարունակվում են սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ, առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կազմակերպվում են հանդիպումներ պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ:

Օգոստոսի 20-ինժամը 14.00-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվի «Արմատներ» ֆիլմի դիտումը: Սցենարի հեղինակն է Կարինե Խոդիկյանը, ռեժիսորը` Վահե Յանը:

Նույն օրը ժամը 16.00-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Օգոստոսի 21-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի բոլոր մասնակիցների համար կմեկնարկի ճամբարային ծրագիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին