Կարևոր իրադարձություններ

Գերմանացի փաստավավերագիրները Ղրիմը համարել են ռուսական տարածք

16 Օգոստոս, 2018 20:16
Գերմանացի փաստավավերագիրները Ղրիմը համարել են ռուսական տարածք

Սիբիրի վերաբերյալ գերմանական փաստավավերագրական ֆիլմի հեղինակները Ղրիմը ռուսական տարածք են համարել: Այդ մասին գրում է EADaily-ն:

Օգոստոսի 15-ին 3Sat խոշոր հեռուստաալիքի էկրանին Sibirien total ֆիլմի ցուցադրության ժամանակ երևացել է Ռուսաստանի քարտեզը՝ ներառյալ Ղրիմ թերակղզին: Ֆիլմը նկարահանել են գերմանացի փաստավավերագիր Դեյվ Դ. Լեյնսը և շվեյցարական հեռուստաընկերության մոսկվացի լրագրող Քրիստոֆ Ֆրանցենը:

3Sat հեռուստաալիքը հեռարձակվում է Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում. լսարանը կազմում է մոտ 120 մլն ընտանիք:

 

Լրահոս

Դիտել ավելին