Կարևոր իրադարձություններ

Ոստիկանապետն անդրադարձել է նույնասեռականների դեպքին

16 Օգոստոս, 2018 14:00
Ոստիկանապետն անդրադարձել է նույնասեռականների դեպքին

 Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով օրերս նույնասեռական անձանց ու ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին ասաց, որ ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ

«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել, և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունքկարելի՞ է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ և ունակ է պաշտպանել և′ իրեն, և′ ՀՀ քաղաքացիներին», - ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի աղջկա զգեստներով տղամարդիկ և նարանց համախոհները ներխուժել են ոստիկանակն բաժանմունք, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»:

 

Լրահոս

Դիտել ավելին