Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

15 Օգոստոս, 2018 16:49
Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այդ մասին հայտարարել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին