Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում այս գիշեր տասնյակ ավտոմեքենաներ են այրվել անհայտ պատճառով

14 Օգոստոս, 2018 20:58
Շվեդիայում այս գիշեր տասնյակ ավտոմեքենաներ են այրվել անհայտ պատճառով

Անհայտ երիտասարդների մի խումբ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում և նրա մերձակայքում այս գիշեր տասնյակ ավտոմեքենաներ են այրել՝ տեղեկացնում է Reuters-ը:

Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 100 ավտոմեքենա են այրել կամ կոտրատել: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի կարծիքով՝ կատարվածը մանրամասն ծրագրված ակցիայի է նման:

«Գրեթե ռազմական գործողություն»,- ասել է վարչապետը, ով նաև նշել է, որ գաղափար չունի, թե ովքեր կարող էին դա անել և ինչու:

«Մենք ունեցել ենք նման դեպքեր, բայց որ մի գիշերում միանգամից այսքան դեպք գրանցվի, ես նման բան չեմ հիշում»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Իրավապահ մարմինները այն կարծիքին են, որ ակցիան ծրագրվել է սոցցանցերի միջոցով: Հրձիգները կապիշոններով են եղել և կեպիներով, այնպես որ նրանց ճանաչել հնարավոր չէ:

 
Leave.EU
 
@LeaveEUOfficial
 
 

WATCH | Gothenburg, Sweden this evening. And the liberal media wonder why the Swedish Democrats have surged in the polls ahead of next month's election?

"Immigration without assimilation is invasion."

				</div>
				
				<div class=

 

Լրահոս

Դիտել ավելին