Կարևոր իրադարձություններ

Նազարբաևը Պուտինին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Յուրի Խաչատուրովի հարցը

12 Օգոստոս, 2018 23:40
Նազարբաևը Պուտինին առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Յուրի Խաչատուրովի հարցը

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ТАСС գործակալությունը։ 
Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։


Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ վերջինիս մեղադրանք առաջադրելը խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը՝ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ 

 

Լրահոս

Դիտել ավելին