Կարևոր իրադարձություններ

Զուգընկեր ընտրելիս շատերը հաշվի են առնում, թե ինչ սմարթֆոն ունի․ Decluttr ծառայություն

12 Օգոստոս, 2018 00:16
Զուգընկեր ընտրելիս շատերը հաշվի են առնում, թե ինչ սմարթֆոն ունի․ Decluttr ծառայություն

Ամերիկյան Decluttr ծառայությունը, որ զբաղվում է տեխնիկայի վաճառքով, պարզաբանել է, որ զուգընկեր ընտրելիս շատերը հաշվի են առնում, թե ինչ սմարթֆոն ունի իր ապագա ընկերը կամ ընկերուհին: Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

ԱՄՆ-ում անցկացված հարցումների ժամանակ 1,5 հազար հարցվածների 70%-ը խոստովանել է, որ գերադասում է ժամադրության գնալ iPhone-ների տերերի հետ և ժամանակ չծախսել Android համակարգով աշխատող հեռախոս ունեցողների վրա:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ iPhone-ների տերերը հակված են ժամադրությունների ժամանակ օգտագործելու դրանք, որպեսզի ընկերներին բողոքեն ձանձրալի ժամադրությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին