Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ու Արցախի հանրապետությունը սկիզբ են դրել նոր Հայաստանի նոր մոդելի ճամբարի. Արայիկ Հարությունյան

11 Օգոստոս, 2018 22:26
ՀՀ-ն ու Արցախի հանրապետությունը սկիզբ են դրել նոր Հայաստանի նոր մոդելի ճամբարի. Արայիկ Հարությունյան

Նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը կյանքի է կոչվել: Նրա նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: 

«Այսօր Արցախի իմ գործընկեր Նարինե Աղաբալյանի հետ միասին սկիզբ դրեցինք նոր համատեղ ճամբարային նախագծի, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու արվեստի ներկայացուցիչների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին»,-գրել է նախարարը։ 

Շարունակելով Արայիկ Հարությունյանն արձանագրել է. «Երբ կասեցրեցինք «երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Վերոգրյալը պատասխանն է այդ քննադատությանը։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին