Կարևոր իրադարձություններ

Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Արտակ Ավետյանը

11 Օգոստոս, 2018 20:32
Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Արտակ Ավետյանը

Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Կուսակցությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվել է «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին