Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում տղամարդը ոստիկանություն է կանչել սկյուռի պատճառով (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2018 19:20
Գերմանիայում տղամարդը ոստիկանություն է կանչել սկյուռի պատճառով (լուսանկարներ)

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Կարլսրուե քաղաքի բնակիչը ոստիկանություն է կանչել ու բողոքել իրեն հետապնդող սկյուռից: Այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում:

Տղամարդու խոսքով՝ սկյուռը երկար ժամանակ քայլել է իր հետևից, և ինքն այլևս չի դիմացել ու որոշել է օգնություն խնդրել:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդու տանը հայտնաբերել են քնած սկյուռին:

Պարզվել է, որ սկյուռը շատ փոքր է ու, հավանաբար, կորցրել է իր մորը: Նման դեպքերում այս կենդանիները փորձում են իրենց մորը փոխարինող գտնել ու երբեմն կապվում են մարդկանց:

Ոստիկանության աշախատկիցները Կառլ-Ֆրիդրիխ են անվանել կրծողին ու փոխանցել նրան կենդանիների փրկության կենտրոնին:

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին