Կարևոր իրադարձություններ

Բիլ Մյուրեյը ռեստորանում հարձակվել է լուսանկարչի վրա. Boston Globe

12 Օգոստոս, 2018 16:40
Բիլ Մյուրեյը ռեստորանում հարձակվել է լուսանկարչի վրա. Boston Globe

Ամերիկյան դերասան Բիլ Մյուրեյը Մասաչուսետս նահանգում հարձակվել է 71-ամյա լուսանկարիչ Փիթեր Սայմոնի վրա,– հաղորդում է Boston Globe-ը՝ հղում անելով ոստիկանության զեկույցին։

 

Զեկույցի համաձայն՝ Սայմոնը ռեստորանում զույգի է լուսանկարել, ինչից հետո կողքի է անցել, որպեսզի ստուգի նկարները, և հանկարծ զգացել է, որ մեկը հետևից իրեն բռնել և պատին է շպրտել։

Լուսանկարչի խոսքերով՝ սկզբում իրեն թվացել է, թե դա անվտանգության աշխատակիցն է։ Նա Բիլ Մյուրեին միայն այն ժամանակ է ճանաչել, երբ նա մի կողմ է քաշվել և սկսել է պարել։

«Նա այնպիսի տեսք ուներ, կարծես պատրատվում էր ինձ սպանել»,– ասել է Սայմոնը։

Ոստիկանությունում հաղորդել են, որ Մյուրեյն իր արարքը բացատրել է նրանով, որ իրեն նկարահանել են, երբ ինքն իր գործերով է զբաղված եղել, սակայն Սայմոնը նշել է, որ նա ոչ մի նկարում չի հայտնվել։ Նա արդյունքում չի տուժել և ցուցմունք չի տվել դերասանի դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին