Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերի անվտանգությունը մեկուսարանում կապահովեն տեսախցիկները

10 Օգոստոս, 2018 23:41
Խաչատուրյան քույրերի անվտանգությունը մեկուսարանում կապահովեն տեսախցիկները

Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները թույլտվություն են ստացել մեկուսարանում հատուկ տեսախցիկներ տեղադրել, որտեղ կարանտինից հետո պահվելու են իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերը։ Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ Մարիային, Անգելինային և Քրիստինային կարող են սպանել։

Եղած տվյալների համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը բազմակողմանի և հեղինակություն վայելող մարդ է եղել, և նրա ընկերներն էլ այդպիսին են եղել։ Նրանց մի մասը կարող է փորձել վրեժխնդիր լինել ընկերոջ մահվան համար։

Որպեսզի նման բան տեղի չունենա՝ աղջիկներին տարբեր խցերում են տեղավորելու, յուրաքանչյուրում՝ ոչ ավել, քան չորս մարդ։ Աղջիկներին հասակակիցների հետ են նստեցնելու, որպեսզի խցերում խնդիրներ չառաջանան։ Սենյակներում տեսախցիկներ են տեղադրվելու՝ աղջիկների անվտանգությունն ապահովելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին