Կարևոր իրադարձություններ

Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ն նոր պատժամիջոց սահմանեց Թուրքիայի դեմ

10 Օգոստոս, 2018 19:30
Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ն նոր պատժամիջոց սահմանեց Թուրքիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում, որում մասնավորապես ասված է.

«Մինչ թուրքական լիրան մեր ուժեղ դոլարի նկատմամբ արագորեն արժեզրկվում է, ես հաստատել եմ Թուրքիայից ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ գոյություն ունեցող մաքսային հարկերի կրկնապատկումը։ Ալյումինի մաքսատուրքը կլինի 20%, իսկ պողպատը՝ 50%։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ այժմ լավ չեն»։

Հիշեցնենք, որ լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ն ևս մեկ պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի դեմ։ Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։

Ermenihaber

 

Լրահոս

Դիտել ավելին