Կարևոր իրադարձություններ

Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Ֆրանսիա նավթի մատակարարումները ամերիկյան պատժամիջոցների պատճառով

10 Օգոստոս, 2018 18:36
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Ֆրանսիա նավթի մատակարարումները ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Հուլիսին Իրանի նավթի արտահանումը շարունակել է նվազել նոյեմբերին երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների լիարժեք վերականգնումից առաջ: Գնումները կրճատում են եվրոպական գնորդները, իսկ Ֆրանսիա և Հարավային Կորեա նավթի մատակարարումներն ընդհանրապես դադարեցվել են: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության ամենամսյա զեկույցը:

«Իրանի նավթի արտահանումն ընկել է օրական 90 հազար բարելով՝ մինչև օրական 2,19 միլիոն բարելի, քանի որ եվրոպացի գնորդները դադարեցնում են գնորդները, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ դրանք դադարեցրել է նոյեմբերին ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից առաջ»,- ասված է զեկույցում:

«Համաձայն Kpler ընկերության նավերի ուսումնասիրության տվյալներին՝ Եվրոպա, այդ թվում՝ Թուրքիա Իրանի նավթի արտահանումը հուլիսին նվազել է օրական 140 հազար բարելով՝ հասնելով մինչև 410 հազար բալերի:

 
Ընդ որում 2017 թվականին այդ ցուցանիշը միջինը կազմել է օրական 750 հազար բարել: Իսկ Ֆրանսիա մատակարարումներն ընդհանրապես դադարեցվել են»,- շարունակել է գործակալությունը:

Ավելին, հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմը մերժել է ֆրանսիական Total-ի խնդրանքը՝ ամերիկյան պատժամիջոցներից բացառություն ունենալու համար, ինչը թույլ կտար ընկերությանը շարունակել աշխատել Իրանում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:

Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին