Կարևոր իրադարձություններ

Համացանցում է հայտնվել պաղեստինցիների կողմից Իսրայելի վրա հրթիռի արձակման տեսանյութը

09 Օգոստոս, 2018 23:30
Համացանցում է հայտնվել պաղեստինցիների կողմից Իսրայելի վրա հրթիռի արձակման տեսանյութը

Համացանցում է հայտնվել պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելին ուղղված հրթիռային հարվածներից մեկի տեսանյութը։ Israel News Agency-ի թվիթերյան էջում հայտնված տեսանյութում երևում է օդում պայթող հրթիռն ու խուճապահար մարդիկ, որոնք փորձում են շտապ տարհանում իրականացնել։

Օգոստոսի 8-ին ընդհանուր առմամբ Գազայի տարածքից պաղեստինցիները 150 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, դրանցից 25-ը իսրայելցի զինվորականներին հաջողվել է վնասազերծել ականահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով։

Նշվում է, որ պաղեստինցի զինյալների հարձակումների հետևանքով տուժել է 6 քաղաքացիական անձ։

Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Գազայում պաղեստինցի գրոհայինների դիրքերին, պատասխան հարձակման հետևանքով Գազայի տարածքում տուժել է 18 մարդ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին