Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը սփյուռքի նախարարի ու փոխնախարարների հետ քննարկել է անվտանգության համակարգում Սփյուռքի դերակատարմանն առնչվող հարցեր

09 Օգոստոս, 2018 17:00
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը սփյուռքի նախարարի ու փոխնախարարների հետ քննարկել է անվտանգության համակարգում Սփյուռքի դերակատարմանն առնչվող հարցեր

Այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը Արմեն Գրիգորյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ անվտանգության համակարգում Սփյուռքի հնարավոր դերակատարումներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավովածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումները միջգերատեսչական աշխատանքային խմբերի մակարդակով»,-մանրամասնել է Արմեն Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին